ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

«Մի՛ վշտացիր, քանի որ ինչ տվեցիր՝ ինձ տվեցիր»

«Մի՛ վշտացիր, քանի որ ինչ տվեցիր՝ ինձ տվեցիր»
27.10.2024 | 18:08

«Մի՛ վշտացիր, քանի որ ինչ տվեցիր՝ ինձ տվեցիր»

Մեր տվածը, մենք մարդուն չենք տալիս, այլ Աստծուն։

Ամեն ինչ մարդուն արած, մենք Աստծուն ենք անում։

Եթե գումարով չենք կարող օգնել, գոնե քաղցր խոսք ասել և նրանց համար աղոթել կարող ենք։

Կուզեի այս պատմությունը ևս մեկ անգամ ընթերցեինք.

Մի ոմն ճգնավոր, որ միայն հոգում էր երկնայինի համար և թոթափել էր իրենից ամեն երկրավոր բան, ապրում էր աղքատության մեջ:

Մի անգամ նրան մոտեցավ մի աղքատ մարդ և սկսեց պաղատանքով ողորմություն խնդրել՝ ասելով, թե խիստ մեծ կարիքի մեջ է:

Ճգնավորը ոչինչ չունենալով, որոշեց հրաժարվել ձմեռվա ցրտից պաշտպանվելու իր միակ մխիթարությունից և աղքատին տվեց իր վերարկուն և ինքն էլ սկսեց կրել ձմեռային ցրտի տառապանքները:

Մի օր, երբ ճգնավորը մտավ շուկա իր կողովները վաճառելու, հանկարծ աչքն ընկավ գինետան մոտ հավաքված մարդկանց, որոնց մեջ էր նաև այն աղքատը:

Այդ պահին աղքատը պատմում էր իր բաժակակիցներին հետևյալը. «Խմենք եղբայրներ, քանզի այս գինին ձեռք է բերված մի վանականի վերարկուի վաճառված գումարից, ես ձևացրեցի, թե հույժ կարիքավոր մեկն եմ և խաբելով նրանից ձեռք գցեցի այս վերարկուն»:

Այս լսելով, գինուց հարբած սկսեցին բարձրաձայն ծիծաղել:

Ճգնավորը լսելով այս խոսակցությունը, հույժ տրտմեց և վշտացավ, որ իզուր տեղն է զրկվել իր վերարկուից և ընկավ մեծ թախիծի մեջ: Երեկոյան, երբ տրտմած նստած էր իր խցում, թմրությունից ննջեց և տեսավ մի տեսիլք:

Արեգակի պես պայծառ, սքանչելի մի երիտասարդ կանգնել էր իր առջև և ասում էր.

«Ինչո՞ւ ես այդպես տրտմել, նայիր և տես, թե ինչ է իմ հագին» և ճգնավորը նկատեց, որ իր վերարկուն էր նրա վրա, և Տերն ասաց.

«Մի՛ վշտացիր, քանի որ ինչ տվեցիր՝ ինձ տվեցիր»:

Սթափվելով քնից, ճգնավորը գոհացավ Տիրոջից և մխիթարվելով իր վշտից, մեծ ցնծությամբ փառավորեց բարերար Աստծուն:

(Հոգեշահ գրքերից):

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3795

Մեկնաբանություններ